Ավտոմեքենաներ, ավտոբուսներ, գնդակներ
2012 թ Եվրոպայի առաջնության պաշտոնական հովանավոր Hyundai Motor ընկերությունը մրցաշարի մասնակիցների եւ հյուրերի տեղափոխման համար կազմակերպիչներին տրամադրել է Hyundai մակնիշի 366 եւ KIA մակնիշի 350 ավտոմեքենա:
Դրանք բոլորն էլ նոր սերնդի մեքենաներ են՝ սկսած մոդեռն Equus-ից, վերջացրած H-1 միկրոավտոբուսներով:
Ընկերությունը մասնակից հավաքականներին տրամադրել է նաեւ մեկական ավտոբուս, որոնց վրա գրված են դրանց կարգախոսները, որոնք քվեարկությամբ որոշել են երկրպագուները: Օրինակ, Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի նախկին մրցակից Ռուսաստանի ընտրանին հանդես կգա «Խաղա հոգով, պայքարիր մինչեւ վերջ» կարգախոսով:
Ահա մեր հավաքականի առաջիկա մրցակիցների կարգախոսները.
Հունաստան - «Բնածին մարտիկներ»
Դանիա - «Անվախ վիկինգներ»
Չեխիա - «Ձեր աջակցութունը մեր հաղթանակն է»
Իտալիա - «Ներկենք Եվրոպան կապույտ գույնով»
Իսկ ահա Եվրո-2012-ի մյուս պաշտոնական հովանավորը՝ գերմանական Adidas ընկերությունը, առաջնության յուրաքանչյուր խաղի համար պատրաստել է 20-ական գնդակ, որոնց վրա դրոշմված են մասնակից երկրների դրոշները: Բացի դրանից adidas-ը բոլոր 16 հավաքականներին մարզման համար տրամադրել է 30-ական գնդակ: Բուն առաջնության ժամանակ կազմակերպիչները թիմերին կտրամադրեն եւս 10-ական պաշտոնական գնդակ: