Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկոս Պիզելին զիջում է միայն Արշավինին

Սպորտ
491c3bbdb9aebc20b046b826e3571b01

«Սպորտ Էքսպրես» ռուսական հեղինակավոր օրաթերթի գնահատմամբ՝ Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է այս ձմռանը ռուսական ակումբների կողմից ձեռք բերած լավագույն 2-րդ խաղացող։ Նա ընդամենը 0,2 միավորով ետ մնաց առաջին տեղում գտնվողԱնդրեյ Արշավինից, որը Ռուսաստանի հավաքականի ավագն է։

Առաջնության նորեկների ցուցակում մեր հավաքականի եւ «Կրասնոդար» թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգրկվել է առաջին տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։ Մրցաշարի լավագույն նորեկ ճանաչվել է «Անժիի» հոլանդացի ֆուտբոլիստ Մուբարակ Բուսուֆան։ Ի դեպ, ուժեղագույն տասնյակում չի ընդգրկվել անգամ հանրահայտ կամերունցի հարձակվող Սամուել Էտո՚ Օ-ն։

Յուրա Մովսիսյանը առաջնության լավագույն հարձակվողների ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը։