Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» բարձրացավ 2-րդ տեղ

Սպորտ
2fae34c6207a869cdd129315b4c48d66

Հայաստանի ֆուտբոլի 2012-13 թթ առաջնության 6-րդ տուրի հետաձգված խաղում Կապանի «Գանձասարը» այսօր սեփական հարկի տակ պարտվեց Գյումրիի «Շիրակին»` 1:2: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 12 միավոր եւ բարձրացավ երկրորդ տեղ: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Երեւանի «Միկան», որը մեկ միավոր ավելի ունի:

Աղյուսակը եզրափակում է հանրապետության չեմպիոն Երեւանի «Ուլիսը», որը 4-րդ պարտությունը կրեց` հյուրընկալվելիս զիջելով Դիլիջանի «Իմպուլսին»` 0:1:

Առաջնության առաջիկա 8-րդ տուրում ուլիսցիները մրցելու են Երեւանի «Փյունիկի» հետ, որը չնայած 6-րդ տեղում է, սակայն արդեն 6 միավոր շատ է վաստակել:

Մյուս խաղերում կհանդիպեն հետեւյալ թիմերը. «Միկա» - «Շիրակ», «Արարատ» - «Գանձասար», «Իմպուլս» - «Բանանց»: Հանդիպումները տեղի կունենան մայիսի 12-ին եւ 13-ին:

Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Միկա 6 13
2. Շիրակ 6 12
3. Իմպուլս 6 12
4. Գանձասար 6 10
5. Բանանց 6 8
6. Փյունիկ 6 8
7. Արարատ 6 3
8. Ուլիս 6 2