Հայաստանի մրցակիցը կուսումնասիրի մրցակիցներին
Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Բուլղարիայի ազգային թիմի մարզիչները անձամբ են ուսումնասիրելու իրենց առաջիկա հակառակորդներին:
Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան հունիսին նրանց գործուղելու է Լեհաստան, որպեսզի 2012 թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ժամանակ հենց մարզադաշտում դիտեն Իտալիայի եւ Չեխիայի մասնակցությամբ խաղերը:
Մասնավորապես, ԲՖՖ-ն արդեն տոմսեր է պատվիրել հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւի անունով՝ հունիսի 8-ին եւ հունիսի 10-ին կայանալիք Չեխիա - Ռուսաստան եւ Իտալիա - Իսպանիա խաղերի համար: Իսկ ահա նրա օգնականներ Ռադոսլավ Զդրավկովը եւ իսպանացի Դավիդ Ռոդրիգեսը ներկա կլինեն այդ հավաքականների մյուս խաղերին:
Բուլղարիայի հավաքականը այժմ պատրաստվում է առաջիկա երկու ընկերական խաղերին: Մայիսի 26-ին Լյուբո Պենեւի սաները Ամստերդամում քննություն կհանձնեն դարտի տերերի՝ Հոլանդիայի հավաքականին, իսկ երեք օր անց Զալցբուրգում կմրցեն թուրք ֆուտբոլիստների հետ: