Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մնաց իր տեղում

Սպորտ
7b681590587200f30e306bc07ab55665

ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:

Հայաստանի հավաքականը 598 միավորով զբաղեցնում է նույն՝ 47-րդ տեղը: Մեր ընտրանին երկու միավորով ետ է մնում Լիբիայից, իսկ երկուսով գերազանցում է Շոտլանդիային:

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցները նույնպես պահպանել են իրենց դիրքերը: Դանիայի ազգային թիմը 10-րդ տեղում է (նահանջել է 1 հորիզոնականով), Իտալիան՝ 12-րդը, Չեխիան՝ 26-րդը, Բուլղարիան 96-րդը, Մալթան՝ 150-րդը:

Առաջին տեղը զբաղեցնում է Իսպանիայի ազգային հավաքականը, որը մոտ 100 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող Գերմանիային:

ՖԻՖԱ-ն իր հաջորդ վարկանիշային աղյուսակը հրապարակելու հունիսի 6-ին: