Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը պահպանեց առաջին տեղը

Սպորտ
1a613253c54b8a96983b0ab1009efc1d

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է գլխավորել Սարաեւոյում (Բոսնիա) անցկացվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարի աղյուսակը:

Երեկ կայացած երկու տուրում մեր շախմատիստը նախ սպիտակներով հաղթեց խորվաթ Զդենկո Կոզուլին, ապա սեւերով ոչ-ոքի խաղաց հունգարացի Վիկտոր Էրդոսի հետ:

Վեց տուրից հետո Հրանտ Մելքումյանը վաստակել է 5,5 միավոր եւ վստահ զբաղեցնում է առաջին տեղը: Նրան հաջորդող չորս շախմատիստները ունեն 4,5-ական միավոր:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի իսրայելցի Եվգենի Պոստնիի հետ:

Նշենք, որ մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: