Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Հակոբյանը հաղթեց

Սպորտ
5fc6ef68f7537677b8a87aebb1e71630

Սենտ Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ առաջնությունում հաջող է մեկնարկել հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում մեր հայրենակիցը սեւերով հաղթեց փորձառու Յասեր Սեյրավանին: Երկրորդ տուրում Վարուժան Հակոբյանը մրցակիցն է Յուրի Շուլմանը, որը առաջին պարտիայում ոչ-ոքի է խաղացել:

Կանանց առաջնության մասնակցող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը առաջին տուրում սեւերով խաղաղ դաշն կնքեց Վիկտորիա Նիի հետ: Այսօր նա կհանդիպի Ալյենա Կատսի հետ: