Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու մասնակից

Սպորտ
84e23bbd538777a4c097f8c98964c3bf

Կանանց բռնցքամարտի 2012 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 60 կգ քաշային Արմինե Սինաբյանը ու 75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մեր մարզուհիները մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ուղեկցությամբ արդեն մեկնել են մրցավայր՝ Չինաստանի Ցինհուանդաո քաղաք: Առաջնությունը միաժամանակ օլիմպիական վարկանիշային մրցաշար է հանդիսանում: Առաջին երեք տեղերը գրավող բռնցքամարտիկներին լոնդոնյան խաղերի ուղեգրեր կշնորհեն:

Նշենք, որ այս պահին Հայաստանը ունի 21 օլիմպիական ուղեգրեր: Վերջին երկուսը նվաճել են ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը: Այդպիսով, Հայաստանը Լոնդոնում մասնակիցներ կունենա 6 մարզաձեւում՝ ըմբշամարտում, բռնցքամարտում, ծանրամարտում, ձյուդոյում, թեկվանդոյում, մարմնամարզությունում, հրաձգությունում եւ աթլետիկայում: