Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը՝ միանձնյա առաջատար

Սպորտ
7b12020c6477750bed4f6d4ea327e07c

Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը գերազանց է մեկնարկել Սարաեւոյում (Բոսնիա) անցկացվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարում:

Չորրորդ տուրում մեր շախմատիստը, հաղթելով սերբ Ալեքսանդր Կովաչեւիչին, վաստակեց 4 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդող 7 շախմատիստները ունեն 3-ական միավոր:

Այսօր նախատեսված 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի իրեն հետապնդողներից մեկի՝ խորվաթ Զդենկո Կոզուլի հետ:

Նշենք, որ մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: