Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն հրաժարվեց եռագույնից

Սպորտ
55b5dcbafe1bc10cca62a47313147adc

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2014 թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հանդես կգա աշխարհահռչակ «Ադիդաս» ընկերության մարզագույքով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն ներկայացրել է մեր թիմի նոր մարզազգեստը: Սեփական դաշտում մերոնք հանդես են գալու լրիվ կարմիր, իսկ մրցակիցների հարկի տակ՝ լրիվ սպիտակ գույնով: Դա նշանակում է, որ ՀՖՖ աստիճանաբար հրաժարվեց եռագույնից:

1996 թ սկսած մեր ընտրանին հանդես էր գալիս կարմիր-կապույտ-նարնջագույն գույներով: 2012 թ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին ՀՖՖ հրաժարվեց նարնջագույն զանգակակապից, իսկ այժմ նաեւ կապույտ անդրավարտիկից:

Ինչեւէ, մեր ընտրանին դարձավ Եվրոպայի այն 21 թիմերից մեկը, որն այսուհետ կկրի գերմանական բարձր որակի մարզազգեստ:

Ի դեպ, «Ադիդասը» անհատական պայմանագրեր ունի հարյուրավոր ֆուտբոլիստների, այդ թվում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ: Գերմանական ընկերությունը համագործակցում է նաեւ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ: