Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուսը՝ հայկական արմատներուվ

Սպորտ
dac887786c8f55baeae8616e7a0517b6

Այսօր մեկնարկող շախմատի ԱՄՆ-ի կանանց եւ տղամարդկանց առաջնություններում այդ երկրի չեմպիոնի կոչման համար կպայքարեն հայազգի երկու շախմատիստ:

Տղամարդկանց մրցաշարում, որին կմասնակցեն 12 շախմատիստ, հանդես կգա գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Նրա գլխավոր մրցակիցները կլինեն այնպիսի փորձառու շախմատիստներ, ինչպիսիք են Հիկարու Նակամուրան, Գատա Կամսկին, Յասեր Սեյրավանը:

Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը կանանց առաջնության 10 մասնակիցների մեջ իր վարկանիշով զբաղեցնում է 5-րդ տեղը: Նա այդ ցուցանիշով զիջում է Աննա Զատոնսկիխին, Իրինա Կուշին, Կամիլա Բեգիսկայտեին եւ Սաբինա Ֆոյսորին:

Առաջնությունները կանցկացվեն շրջանաձեւ մրցակարգով: Հաղթողները հայտնի կդառնան մայիսի 19-ին: