Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճակատագրական մրցամարտ

Սպորտ
893f34de3522bf63c3a7da8efceeb292

Նորզելանդացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ուիլյամ Ռոդրիգես Գոնսալեսը մահացել է իր անդրանիկ մրցամարտը անցկացնելիս:

Պերուական ծագում ունեցող բռնցքամարտիկը Կարիխի Տեխեիի (Թաիթի) հետ մարտի առաջին ռաունդի 35-րդ վարկյանին վայր է ընկել եւ սկսել ջղաձգվել: Մարզադահլիճում հերթապահող բժիշկները չնայած արագ օգնություն են ցույց տվել 29-ամյա մարզիկին, սակայն հիվանդանոցի ճանապարհին վերջինս մահացել է:

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է իր քաղաքացու մահը Թաիթիում: Այժմ երկրի ԱԳՆ-ն Թաիթիի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ միջոցներ է փնտրում Ուիլյամ Ռոդրիգես Գոնսալեսի ընտանիքին աջակցություն ցույց տալու համար: