Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք՝ Բեռլինում

Սպորտ
f13488081b48923ec47be5326952435d

Մայիսի 4-8 ը ՀՀ ձյուդոյի պատանիների հավաքական թիմը Բեռլինում մասնակցում է Եվրոպայի պատանիների գավաթի առաջնությանը:

Հավաքականի կազմում ընդգրկված էին Շահեն Աբաղյանը (50կգ, Հրազդան), Գոռ Հակոբյանը (50կգ, Երևան ՆՀՏ), Հարություն Դերմիշյանը (55կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ), Միշա Նազարյանը (60կգ, ԳՀՄՄ), Ալբերտ Մկրտչյանը (66կգ, Երևան ՀՄՄ) և Դավիթ Ղազարյանը (66կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ):

Ալբերտ Մկրտչյանը, կրելով 5 հաղթանակ և 1 պարտություն գրավեց 3-րդ մրցանակային տեղը, Դ. Ղազարյանը, Հ. Դերմիշյանը և Շ. Աբաղյանը 2-ական հաղթանակ կրելուց հետո պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից:

Գ.Հակոբյանը և Մ.Նազարյանը պայքարից դուրս մնացին հենց առաջին գոտեմարտից: Հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մեր հավաքականը մասնակցում էր վերջին նախապատրաստական մրցաշարին եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար, այն տեղի կունենա հունիսի 22-24 Մոնտենեգրոյի Բար քաղաքում:

Այս մասին հայտնում է Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիան։