Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Վարդերեսյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց

Սպորտ

Ֆինլանդիայում շարունակվող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի 2-րդ օրը մեր 5 պատվիրակներից հաջող հանդես եկավ միայն հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը:

66 կգ քաշային կարգում մեր մարզիկը հաղթելով նախնական փուլերը, մտավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար կպայքարի թուրք մարզիկ Աթական Յուկսելի հետ: Այդպիսով, Հովհաննես Վարդերեսյանը թվով 4-րդ օլիմպիական ուղեգիրը նվաճեց Հայաստանի հունահռոմեական հավաքականի համար:

Ավաղ, մեր մյուս ըմբիշները չկարողացան հասնել եզրափակիչ եւ զրկվեցին լոնդոնյան օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Նրանց թվում է նաեւ 2011 թ Հայաստանի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, որը երկրորդ մարտում պարտվեց ղրղըզ մարզիկին: