Առաջատարը պարտվեց
Հայաստանի ֆուտբոլի 2012-13 թթ առաջնությունում անպարտելի թիմ չմնաց:
Այսօր կայացած 7-րդ տուրի խաղում մրցաշարի միանձնյա առաջատար «Միկան» սեփական հարկի տակ զիջեց Կապանի «Գանձասարին»` 0:1, եւ կրեց առաջին պարտությունը:
Միկացիները շարունակում են գլխավորել աղյուսակը: Երկրորդ տեղ բարձրացավ «Գանձասարը», իսկ երրորդում Գյումրիի «Շիրակն» է, որը սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ:
Առաջնությունում 2-րդ հաղթանակը տոնեց Երեւանի «Փյունիկը»: Անցած տարվա փոխչեմպիոնը հյուրընկալվելիս պարտության մատնեց Երեւանի «Արարատին»` 3:2:
Իսկ ահա 2011 թ չեմպիոն «Ուլիսը» շարունակում է միավորներ կորցնել: Այս տուրում ուլիսցիները սեփական հարկի տակ ոչ-ոքի` 0:0 խաղացին ավելի երիտասարդ ու անփորձ «Բանանցի» հետ:
Հաջորդ տուրը նախատեսված է մայիսի 11-ին եւ 12-ին: Իսկ մինչ այդ տեղի կունենան 6-րդ տուրից հետաձգված երկու հանդիպումները:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Միկա 6 13
2. Գանձասար 5 10
3. Շիրակ 5 9
4. Իմպուլս 5 9
5. Բանանց 6 8
6. Փյունիկ 6 8
7. Արարատ 6 3
8. Ուլիս 5 2