A
A
Աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայկազ Սամվելյանին
Հայաստանի թեքվանդոյի հավաքականին չի հաջողվում մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում։
Անգլիական Մանչեսթրում ընթացող մրցաշարի երկրորդ օրը մերոնցից տատամի մտավ 58 կգ քաշային Հայկազ Սամվելյանը։ 1/8 եզրափակիչ փուլում նա 6։0 հաշվով հաղթեց իտալացի Դոմենիկո Գեմային։
Քառորդ եզրափակիչում նրան մրցակից բաժին հասավ աշխարհի ներկայիս չեմպիոն Ժոել Բոնիլյան։ Իսպանացի թեքվանդոյիստը ապացուցեց իր բարձր կարգը եւ վստահ հաղթանակ տարավ։
Մրցումների առաջին օրը 54 կգ քաշային Վահագ Աղաջանյանը նույնպես չկարողացավ հաղթահարել 1/4 եզրափակիչ փուլը։
Հայաստանի երրորդ մասնակիցը՝ 74 կգ քաշային Լեւոն Փաշաբեզյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարը կսկսի մայիսի 6-ին։