A
A
Մնացել է վերջին արգելքը
Այսօր Ֆինլանդիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանից հանդես եկան երեք ըմբիշ:
96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը 1/16 եզրափակիչում պարտվեց հունգարացի Գերգելի Կիշին եւ ավարտեց ելույթները:
74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը առաջին մարտում հաղթեց կորեացի Յուն-Սեոկ Լիին, սակայան երկրորդում զիջեց Բելառուսը ներկայացնող Մուրադ Գայդարովին եւ նույնպես դուրս մնաց ուղեգրի համար պայքարից:
60 կգ քաշային Արթուր Առաքելյանը գերազանց մեկնարկեց մրցաշարում: Նա 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մանդախնարան Գանզորիգին, իսկ 1/4-ում կանադացի Ջոն Պինեդային եւ մտավ կիսաեզրափակիչ:
Լոնդոնի ուղեգիր նվաճելու համար նրան հարկավոր է հաղթահարել վերջին, գերմանացի Տիմ Շլեյխերի արգելքը: