Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջինը սկսում են ազատ ոճայինները

Սպորտ
588f91cf12a88913759f93ab258d25a9

Այսօր Ֆինլանդիայում մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/8 եզրափակիչում կմրցի Մոնղոլիայի ներկայացուցիչ Մանդախնարան Գանզորիգի հետ: Վերջինս 2010 թ Ասիայի խաղերի չեմպիոն է: Նախորդ վարկանիշային մրցաշարում նա զբաղեցրել է 5-րդ տեղը:

74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիեւը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Նրա առաջին մրցակիցն է Ասիայի առաջնության բազմակի մրցանակակիր, կորեացի ըմբիշ Յուն-Սեոկ Լին:

Մեր 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը վիճակահանությամբ դարձյալ կսկսի 1/16 եզրափակիչից: Առաջին մարտում նա ուժերը կչափի բավական փորձառու ըմբիշ, հունգարացի Գերգելի Կիշի հետ, որը 2008 թ օլիմպիական խաղերի մասնակից է:

Հիշեցնենք, որ Լոնդոնի խաղերի ուղեգիր նվաճելու համար նվազագույնը հարկավոր է մտնել եզրափակիչ: