ՀՖՖ-ն փոխում է խաղացանկը
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի խաղացանկում նոր փոփոխություններ են տեղի ունեցել:
Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մայիսի 6-ին նշանակված «Արարատ» - «Փյունիկ» եւ «Ուլիս» - «Բանանց» հանդիպումները տեղափոխվել են եւ կկայանան մայիսի 5-ին: Նույն օրը տեղի կունենան նաեւ 7-րդ տուրի մյուս երկու հանդիպումները. «Միկա» - «Գանձասար», «Շիրակ» - «Իմպուլս»:
Մայիսի 8-ին կկայանան 6-րդ տուրից հետաձգված «Իմպուլս» - «Ուլիս» եւ «Գանձասար» - «Շիրակ» խաղերը: Իսկ ահա 1-ին տուրի հետաձգված հանդիպումների անցկացման ժամկետը դեռ չի որոշվել:
Ի դեպ, ՀՖՖ-ն առաջիկայում ստիպված կլինի նոր փոփոխություններ կատարել խաղացանկում, քանի որ Հայաստանի հավաքականը մայիսի 25-ից սկսած երկշաբաթյա ուսհավաք է անցկացնելու, որի ժամանակ նախատեսված է նաեւ երկու ընկերական խաղ: Այդ ընթացքում նշանակված են երկրի առաջնության 10-րդ եւ 11-րդ տուրի հանդիպումները:
Ի դեպ, հունիսի 12-ին ընտրական խաղ է անցկացնելու Հայաստանի երիտասարդական հավաքականը, իսկ դրանից 2-3 օր առաջ կայանալու են առաջնության 12-րդ տուրի հանդիպումները, ուստի խաղացանկի փոփոխությունը դարձյալ անխուսափելի է: