A
A
Հայաստանի առաջին մրցակիցը Մակեդոնիան է
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը այսօր կհանդիպի Մակեդոնիայի ընտրանու հետ: Այդ խաղով մեր թենիսիստները կսկսեն պայքարը Դեւիսի գավաթի խաղարկության 2-րդ խմբի ուղեգրի համար:
Հայաստանի ընտրանին, որը հանդես է գալիս 3-րդ խմբի եվրոպական գոտում, վիճակահանությամբ հայտնվել է ընտրական C խմբում, որտեղ Մակեդոնիայից բացի ընդգրկվել է նաեւ Չեռնոգորիայի հավաքականը:
Այսօր կայանալիք հանդիպման հաղթողը վաղը կհանգստանա, իսկ ահա պարտվողը ուժերը կչափի Չեռնոգորիայի հետ:
Հավելենք, որ Դեւիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտում հանդես են գալիս 13 երկրներ: Դրանք բաժանվել են 4 խմբի, որոնց հաղթողները կմտնեն կիսաեզրափակիչ փուլ եւ անմիջականորեն կպայքարեն 2-րդ խմբի երկու ուղեգրերի համար: