A
A
Չեմպիոնը` վերջին տեղում
Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի 2012-13 թթ առաջնության 5-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Երեւանի «Արարատը» եւ «Միկան» իրենց հարկի տակ միեւնույն 2:1 հաշվով հաղթել են համապատասխանաբար Երեւանի «Ուլիսին» եւ «Բանանցին»:
Արարատցիները այդ հաղթանակից հետո վաստակեցին 3 միավոր եւ շրջանցեցին հենց գործող չեմպիոնին, որը 1 միավորով այժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Միկան» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում եւ ամրապնվեց առաջին տեղում:
Հաջորդ, 6-րդ տուրի խաղերը, նախատեսված են ապրիլի 28-ին, սակայն դրանցից երկուսը կհետաձգվեն, քանի որ ապրիլի 29-ին Գյումրիում անցկացվելու է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: