Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուրերը հաղթեցին

Սպորտ
b667f21b0dda0f315396bd40a40f3fda

Այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի 2012-13 թթ առաջնության 5-րդ տուրի երկու խաղերն էլ ավարտվեցին դաշտի տերերի պարտությամբ:
Գյումրիի «Շիրակը» եւ Կապանի «Գանձասարը» իրենց հարկի տակ միեւնույն 0:1 հաշվով պարտվել են համապատասխանաբար Երեւանի «Փյունիկին» ու Դիլիջանի «Իմպուլսին»:

Դիլիջանյան ակումբը այդ հաղթանակից հետո վաստակեց 9 միավոր եւ հավասարվեց առաջնության առաջատար «Միկային», որը վաղը սեփական հարկի տակ մրցելու է Երեւանի «Բանանցի» հետ: Վաղը կհանդիպեն նաեւ առաջնության երկու ետնապահները. Երեւանի «Արարատը» Աբովյանում կընդունի Երեւանի «Ուլիսին»: Երկու թիմերն էլ առայժմ չեն ճաշակել հաղթանակի բերկրանքը:

Իսկ ահա «Փյունիկը», չնայած առաջին հաղթանակը տարավ մրցաշարում, սակայն 4 միավորով մնաց նույն 6-րդ հորիզոնականում: