A
A
Գարիկը գրավեց 3-րդ մրցանակային տեղը
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի հերթական առաջնության առաջին օրը:
Տատամի էին դուրս եկել 55,60,66,73 կգ ձյուդոիստները: Առավել հաջող հանդես եկավ վանաձորցի 2011թ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Գարիկ Հարությունյանը (55կգ)՝ իր հաշվին գրանցելով 4 հաղթանակ և 1 պարտություն։
Գարիկը գրավեց 3-րդ մրցանակային տեղը, 66 կգ հանդես եկող մյուս վանաձորցի Դավիթ Ղազարյանը բավարարվեց 7-րդ տեղով:
60կգ հանդես եկող Արսեն Թովմասյանը, Արսեն Ղազարյանը, Դավիթ Մաթևոսյանը, 66կգ ում հանդես եկող Գևորգ Թորոսյանը, 73կգ ում հանդես եկող Հովհաննես Սերոբյանը պարտվեցին ավելի վաղ:
Վաղը գոտեմարտում են 81կգ Մհեր Թավաքալյանը և 48 կգ Երջանիկ Կարապետյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։