Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյան – Կրամնիկ նոր մրցախաղ

Սպորտ
56e6d334b64477d6591e3e7c64462020

Այսօր Ցյուրիխում կմեկնարկի Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ 6 պարտիայից բաղկացած ընկերական մրցախաղը։ Առաջին խաղում սպիտակներով հանդես կգա ռուսաստանցի շախմատիստը:

Հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել շախմատասերների շրջանում, քանի որ դասական շախմատի պատմության մեջ առաջին անգամ մրցամարտ են անցկացնելու 2800-ից բարձր անհատական վարկանիշ ունեցող գրոսմայստերները։

Այն կանցկացվի յուրօրինակ նոր մրցակարգով. եթե կողմերը մինչեւ 30-րդ քայլը ոչ-ոքի խաղան, ապա նրանք պարտավոր են նույն օրը հանդիսականների համար արագ շախմատի պարտիա անցկացնել: Ճիշտ է, վերջինիս արդյունքը ընդհանուր հաշվի վրա չի անդրադառնալու։

Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Կրամնիկը առաջին անգամ խաղատախտակի առջեւ հանդիպել են 2005 թվականին: Նրանց անդրանիկ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Մեր ուժեղագույն շախմատիստն ու աշխարհի նախկին չեմպիոնը տարբեր մրցաշարերում ընդհանուր առմամբ անցկացրել են 32 հանդիպում, որից 6-ում հաղթել է Արոնյանը, իսկ 9-ում՝ Կրամնիկը:

Հիշեցնենք, որ 2007 թ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը Երեւանում 6 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցախաղ էին անցկացրել, որում 4:2 հաշվով հաղթել էր հայ գրոսմայստերը:

2011 թվականին կողմերը հանդիպել են 6 անգամ: Մեր շախմատիստը երկու պարտիայում հաղթել է, իսկ 4-ն ավարտել է ոչ-ոքի: