Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերնատուն»-ը՝ պատկերասրահում

Հասարակություն

«Երևանը գրքի մայրաքաղաք» միջոցառումների շարքում ապրիլի 21-ին Ազգային պատկերասրահում կբացվի «Վերնատուն» խորագիրը կրող խորհրդանշահական մի ցուցահանդես: Առանցքը`ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի հանրահայտ «Վերնատուն» մեծակտավն է, որի համար 1978 -ին հեղինակն արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալի:

Ժամանակին «Վերնատուն» գրական-մշակութային կենտրոնն իր շուրջն էր համախմբել ժամանակի մտավորական հսկաներին` Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Վարդգես Սուրենյանց, Եղիշե Թադևոսյան, Մարտիրոս Սարյան `որ ոչ լոկ անուններ էին, այլ ազգի դեմքն ու ոգին:

Ցուցանմուշներն ընտրված են Հայաստանի ազգային պատկերասրահի և Եղիշե Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներից: Կցուցադրվեն նաև արխիվային 34 լուսանկարներ: