Այսօր՝ «Գանձասար» - «Իմպուլս», «Շիրակ» - «Փյունիկ»
Այսօր երկու հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 5-րդ տուրը:
Կապանի «Գանձասարը» կհյուրընկալի Դիլիջանի «Իմպուլսին»: Սա տուրի կենտրոնական հանդիպումն է, քանի որ երկու թիմերը հաջող են սկսել մրցաշրջանը եւ երեք խաղից հետո ընթանում են աղյուսակի 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում «Գանձասարին»՝ 2,00 գործակից հաղթանակի համար, «Իմպուլսի» 2,90-ի դեմ: Դա տրամաբանական է, քանի որ կապանցիները հանդես են գալիս սեփական դաշտում, առայժմ պարտություն չեն կրել եւ գոլ բաց չեն թողել:
Իսկ ահա այսօր կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» խաղի հարցում բուքմեյքերները անտրամաբանական գործակիցներ են սահմանել: Նրանք ավելի շատ հավատում են փյունիկցիների հաղթանակին (2,10 գործակից), չնայած նրանք հանդես են գալու մրցակցի հարկի տակ, ընդամենը մեկ միավոր ունեն եւ զբաղեցնում են 6-րդ տեղը: Իսկ ահա «Շիրակը», որը խաղալու է սեփական դաշտում, արդեն 6 միավոր է վաստակել, համարվում է զույգի ետնապահը:
Վաղը նույնպես նախատեսված են երկու հանդիպումներ: Մրցաշարի առաջատար «Միկան» իր հարկի տակ կմրցի «Բանացի» հետ, իսկ առաջնության ետնապահ «Արարատը» կընդունի հանրապետության չեմպիոն «Ուլիսին»:
Մրցաշարային աղյուսակ
1. Միկա 3 9
2. Գանձասար 3 7
3. Իմպուլս 3 6
4. Շիրակ 3 6
5. Բանանց 3 4
6. Փյունիկ 3 1
7. Ուլիս 3 1
8. Արարատ 3 0