A
A
Հայաստանի հավաքականը դուրս մնաց պայքարից
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում կվիճարկի 5-8-րդ տեղերը:
Եվրաասիական գոտու 3-րդ դիվիզիոնի «Ա» խմբի վերջին խաղում մեր թենիսիստուհիները 1:2 հաշվով պարտվեցին Մարոկոյի թիմին: Այդպիսով, Հայաստանի հավաքականը երկու հաղթանակով խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ դուրս մնաց 2-րդ դիվիզիոնի ուղեգրի համար պայքարից:
5-8-րդ տեղերի մրցաշարի առաջին խաղում մերոնք կմրցեն Եգիպտոսի հավաքականի հետ: Այս զույգի հաղթողը կմրցի Մալթա - Մոլդովա հանդիպման հաղթողի հետ:
2-րդ դիվիզիոնի երկու ուղեգրերի համար կպայքարեն Մարոկոն, Լիտվան, Իռլանդիան եւ Թունիսը: