Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական երկու նոր ուղեգրեր

Սպորտ
2afa6a815bbc013d127b6d873c63c55e

Սոֆիայում մեկնարկած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին օրը մրցագորգ մտած մեր 5 ազատ ոճային ըմբիշներից երկուսը ՕԽ ուղեգիր նվաճեցին։

66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը հաղթահարելով նախնական արգելքները, հասան եզրափակիչ եւ նվազագույնը ապահովեցին 2-րդ տեղը, ինչը լոնդոնյան խաղերին մասնակցելու իրավունք է տալիս։

Ավաղ, մեր 60 կգ քաշային Նարեկ Սանոյանը, 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը եւ Էդգար Ենոքյանը (96 կգ) պարտվեցին քառորդ եզրափակիչ փուլի մարտերը եւ ժամանակից շուտ դուրս մնացին ուղեգրերի համար պայքարից։