Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոտ 14 մլդ դոլար՝ հանուն ֆուտբոլի՞

Սպորտ
b712acdd795df6d960d3eabfb8555338

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնությունը կազմակերպելու համար Ուկրաինան ծախսել է մոտ 14 մլրդ դոլար։

Այդպես են կարծում երկրի ընդդիմադիր ուժերը, որոնք շարունակում են քննադատել կառավարությանը՝ Եվրո-2012-ի վրա ահռելի գումարներ վատնելու համար։

Ըստ լրատվամիջոցների մինչ այսօր Ուկրաինան այդ նպատակով ծախսել է 13,25 մլրդ դոլար, որից 6,87-ը պետական գումարներ են, ընդ որում տասնյակից ավել կառույց դեռեւս անավարտ են, ուստի դրանց շահագործման համար կպահանջվի լրացուցիչ 1 մլրդ դոլար։

Ուկրաինայի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը, պատասխանելով ընդիմադիր ուժերի, ասել է։

«Ուկրաինայի կառավարությունը Եվրո-2012-ի վրա անմիջականորեն ծախսել է 4,2 մլրդ դոլար մարզադաշտերի, օդանավակայանների, ավտոճանապարհների եւ արագընթաց երկաթուղիների կառուցման համար։ Մնացածը մասնավոր ներդրումներ են»։