Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջվում է հաղթանակ

Սպորտ
418750279b13d6f1d15888c9b5effadc

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը բարդ իրավիճակում է հայտնվել Ֆեդերացիայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին խաղից առաջ:

Մեր թենիսիստուհիները Եվրոասիական գոտու 3-րդ դիվիզիոնի «Ա» խմբի երրորդ խաղում առաջին պարտությունը կրեցին՝ 1:2 հաշվով զիջելով Իռլանդիայի թիմին: Այժմ մերոնք իռլանդուհիների հետ բաժանում են 2-3-րդ տեղերը:

Այսօր Հայաստանը մրցելու է խմբի առաջատար Մարոկոյի հետ, որը երեք հաղթանակ է տարել: Կիսաեզրափակիչ մտնելու համար մեր թիմը անպայման պետք է հաղթի այդ խաղում, քանի որ Իռլանդիան հանդիպելու է ընդգծված ետնապահ Քենիայի հետ, որը իր բոլոր մրցակիցներին պարտվել է 0:3 հաշվով:

Իսկ ահա «Բ» խմբում արդեն հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները: Դրանք են Թունիսի եւ Լիտվայի հավաքականները, որոնք 4-ական հաղթանակ են տարել եւ անհասանելի են դարձել մրցակիցների համար: