Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճակահանությունը անվանեց մրցակիցներին

Սպորտ
0cf529f5fa2c69fc27cfbfa7ca71bbc9

Այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային առաջին մրցաշարը: Առաջինը մրցագորգ կմտնեն ազատ ոճի ըմբիշները:

Այսօր առավոտյան կայացած վիճակահանության ժամանակ հայտնի դարձան մեր մարզիկների առաջին մրցակիցները: 60 կգ քաշային Նարեկ Սանոյանը 1/4 եզրափակիչում կմրցի Վալենտին Պոպեսկու (Ռումինիա) - Սելահատին Կիլիկսալայան (Թուրքիա) զույգի հաղթողի հետ: Դավիթ Սաֆարյանը (66 կգ) ուղեգրի համար պայքարը կսկսի շվեյցարացի Սթիվեն Գրաֆի հետ մենամարտով:

74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը առաջին փուլը բաց կթողի, իսկ 1/4 եզրափակիչում կհանդիպի Ադամ Սայտիեւ (Ռուսաստան) - Օլեգ Բիլոցերկվիսկի (Ուկրաինա) զույգի հաղթողի հետ:

Մեր 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովի առաջին մրցակիցը ալբանացի Էգզոն Շալային է: Էդգար Ենոքյանը (96 կգ) առաջին փուլում պետք է ձգտի հաղթահարել չեխ ըմբիշ Վրատիսլավ Չոտասի արգելքը:

Նշենք, որ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար նվազագույնը հարկավոր է հասնել եզրափակիչ: