Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրել է կաշառակերության մեջ

Սպորտ
ee84ab35d7870676b3de3b32b3a21f8a

ՖԻՖԱ-ն 4 խաղով որակազրկել է, բացի այդ 4990 եվրոյով տուգանել է Ինդոնեզիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Աջի Սանտոսոյին:

Նա ֆուտբոլի միջազգային միության ուշադրությանը արժանացել է այն բանի համար, որ վերջինիս մեղադրել է կաշառակերության մեջ:

2014 թ աշխարհի առաջնության ընտրական Բահրեյն - Ինդոնեզիա խաղից հետո, որը ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 10:0, ինդոնեզիացի մասնագետը մեղադրանքներ էր ներկայացրել ՖԻՖԱ-ի հասցեին:

Ի դեպ, հաջորդ փուլ մտնելու համար Բահրեյնին այդ խաղում հենց նման հաշվով հաղթանակ էր պետք: Ճիշտ է, բահրեյցիները, այնուամենայնիվ, դուրս են մնացել ընտրական մրցաշարից՝ խմբում զաղեցնելով 3-րդ տեղը, սակայն խաղի արդյունքը կասկած է առաջացրել ՖԻՖԱ-ի ղեկավարների մոտ:

Բահրեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Պիտեր Թեյլորը հայտարարել է, որ տարօրինակ ոչինչ չի տեսնում այդ հաղթանակում, չնայած այն հանգամանքին, որ մրցավարը չորս 11 մ հարված է նշանակել իր թիմի օգտին:

Սակայն ՖԻՖԱ-ն պատրաստվում է հետաքննություն անցկացնել այդ խաղի առիթով: Դրա համար առաջիկա ամիսներին կհարցաքննվեն հանդիպման մրցավարները եւ մասնակից ֆուտբոլիստները: