Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետապնդում են առաջատարին

Սպորտ
611746dcb3286730ef428a55c308ed8d

Դուբայում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարում մեր երեք շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը չորս տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր եւ բաժանում են 2-13-րդ տեղերը:

Աղյուսակը միայնակ գլխավորում է չինացի գրոսմայստեր Նի Խուանը, որը հաղթել է բոլոր պարտիաներում:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կհանդիպի Զավեն Անդրիասյանի հետ, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով կմրցի ուկրաինացի Վլադիմիր Բակլանի հետ:

Մեր մյուս մասնակիցներից երեք միավոր է վաստակել Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա այսօր կխաղա հնդկուհի միջազգային վարպետ Տանյա Սաչդեւի հետ: