Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2012 թ ՕԽ կարգախոսը հայտնի է

Սպորտ
475ef1439777ad14dee06fe32d08cd4b

«Ոգեւորենք սերունդներին», -այդպես է հնչում 2012 թվականի օլիմպիական խաղերի կարգախոսը:

Այն երեկ երեկոյան, խաղերի մեկնարկից 100 օր առաջ, հրապարակեց օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ, հայտնի աթլետ Սեբաստիան Կոեն:

Չորս տարի առաջ, պեկինյան օլիմպիադայում, կազմակերպիչները առաջարկում էին «Մեկ աշխարհ, մեկ՝ երազանք»: 2004 թվականին, աթենքյան խաղերի կարգախոսն էր «Բարի գալուստ տուն» (կազմակերպիչները նկատի էին ունեցել այն, որ օլիմպիական խաղերը հենց Հունաստանում են ծագել - խմբ.):

Ի դեպ, USA Today թերթը նախնական հաշվարկ է կատարել եւ կարծում է, որ Լոնդոնում բոլորից շատ մեդալներ կնվաճեն Չինաստանը, ԱՄՆ եւ Ռուսաստանը: Ըստ ամերիկացիների՝ Հայաստանը հավակնում է չորս՝ 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալների: Ավելի կոնկրետ թերթը հիշատակել է ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին եւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանին, Ռոման Ամոյանին ու Յուրի Պատրիկեեւին (վերջին երկուսը դեռ օլիմպիական ուղեգիր չեն նվաճել - խմբ.):