Օլիմպիական նոր ուղեգիր չնվաճեցին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը անհաջող հանդես եկավ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ընթացող վարկանիշային մրցաշարում եւ չկարողացավ օլիմպիական խաղերի նոր ուղեգիր նվաճել:
Մեր 7 բռնցքամարտիկներից երկուսը` Արամ Ավագյանը (56 կգ քաշային կարգ) եւ Արթուր Խաչատրյանը (81 կգ) պարտություններ կրեցին արդեն 1/16 եզրափակիչում: Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) եւ Հովհաննես Դանիելյանը (52 կգ) պայքարից դուրս մնացին 1/8 եզրափակիչից:
60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը 69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը հասան քառորդ եզրափակիչ, սակայն այս փուլում նրանք զիջեցին իրենց մրցակիցներին եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:
Այդպիսով, 2012 թ օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա ընդամենը մեկ բռնցքամարտիկ` հանձինս 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանի, որն այդ իրավունքը նվաճել էր անցած տարի Բաքվում կայացաշ աշխարհի առաջնության ժամանակ: