A
A
Հայաստանը կհանդիպի Քենիայի հետ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը այսօր առաջին հանդիպումը կանցկացնի 2012 թ Ֆեդերացիայի գավաթի խաղարկության Եվրոասիական գոտու 3-րդ դիվիզիոնում: Մեր թենիսիստուհիները Կահիրեի թենիսի կորտում ուժերը կչափեն Քենիայի ընտրանու հետ:
3-րդ դիվիզիոնում ընդգրկված են 11 երկրներ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է «Ա» խմբում, որտեղ բացի Քենիայի թիմից հանդես են գալիս նաեւ Մարոկոյի, Իռլանդիայի եւ Մալթայի հավաքականները: «Բ» խումբը կազմել են Եգիպտոսի, Թունիսի, Լիտվայի, Մոլդովայի, Կիպրոսի եւ Նամիբիայի կանանց ընտրանիները:
Խմբերում առաջին տեղը գրաված թիմերը կիսաեզրափակիչում կմրցեն զուգահեռ խմբերի 2-րդ թիմերի հետ: Այդ խաղերի հաղթողները իրավունք կստանան 2013 թվականին հանդես գալ Եվրոասիական գոտու 2-րդ դիվիզիոնում: