A
A
Հինգ մեդալ մեկ օրում
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած սամբոյի Եվրոպայի երիտասարդների եւ պատանիների առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին 5 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Երիտասարդական առաջնությունում 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը եւ 82 կգ քաշային Մհեր Կարապետյանը զբաղեցրին 3-րդ տեղը եւ նվաճեցին բրոնզե մեդալ: Աղջիկների պայքարում պատվո հարթակի 3-րդ հորիզոնականին բարձրացավ Ռոզա Խաչատրյանը (52 կգ):
Պատանիների առաջնությունում Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ) նույնպես բավարարվեց բրոնզե մեդալով, իսկ ահա Ջիվան Ղազարյանը (48 կգ) իր քաշային կարգում հասավ եզրափակիչ, եւ միայն վերջին մարտում պարտվեց իր մրցակցին՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն: