Բուքմեյքերների ֆավորիտը Վիկ Դարչինյանն է
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վաղթանգ "Վիկ" Դարչինյանը այսօր Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մենամարտ կանցկացնի ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ՝ թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Երեկ տեղի ունեցած կշռման ժամանակ երկուսն էլ 53,5 կգ անձնական քաշ են ունեցել: Բայց ըստ բուքմեյքերների բռնցքամարտիկների շանսերը հավասար չեն այդ մրցամարտում: Նրանք նախապատվությունը տալիս են ավելի փորձառու Վիկ Դարչինյանին, ում հաղթանակը գնահատել են 1,62 գործակիցով, Յամանակայի 2,2-ի դիմաց:
Բայց եթե հաշվի առնենք կողմերի վերջին արդյունքները, ապա բացահայտ առավելություն ունի 29-ամյա ճապոնացին, որը նախորդ 9 մարտերում իր մրցակիցներին հաղթել է միմիայն նոկաուտով:
Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը իր վերջին մարտում, որը անցկացրել է անցած տարվա դեկտեմբերին, պատրվել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անսելմո Մորենոյին: