Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանական գերիշխանություն

Սպորտ
dc4c4c9f0de109e89066b2b7a322eb26

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի պատվավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն երեք իսպանական եւ մեկ պորտուգալական թիմ:

Քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Վալենսիան» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց հոլանդական ԱԶ-ին եւ ռեւանշի հասավ առաջին խաղում կրած պարտության դիմաց (1:2):

Իսկ ահա գերմանական «Հաննովերն» ու «Շալկե-04»-ը եւ ուկրաինական «Մետալիստին» չհաջողվեց նույնը կրկնել: Հաննովերցիները իրենց դաշտում կրկին պարտվեցին Մադրիդի «Աթլետիկոյին», ընդ որում առաջին խաղի հաշվով՝ 1:2:

«Շալկե-04»-ը Բիլբաոյում պետք է երեք եւ ավելի գոլերի առավելությամբ հաղթեր մրցակցին, քանի որ առաջինում զիջել էր 2:4 հաշվով: Սակայն Բասկերի երկիրը ներկայացնող «Աթլետիկը» հյուրերի խփած երկու գոլերին պատասխանեց նույնով՝ 2:2:

«Մետալիստին» հաջորդ փուլ մտնելու համար հարկավոր էր խփել մեկ անպատասխան գոլ «Սպորտինգի» դարպասը: Սակայն առաջինը աչքի ընկան հյուրերը, որոնք ընդհանուր հաշիվը դարձրին 3:1:

Խարկովցի ֆուտբոլիստները շատ արագ վերականգնեցին հավասարակշռությունը, իսկ հետո ստացան նաեւ 11 մ հարվածի իրավունք, սակայն «Մետալիստի» պորտուգալացի լգեոնական Շավիերը չկարողացավ գրավել իր հայրենակիցների դարպասը: Արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:

Կիսաեզրափակիչ փուլում Մադրիդի «Աթլետիկոն» ուժերը կչափի «Վալենսիայի» հետ, իսկ «Աթլետիկը» ուժերը կչափի միակ ոչ իսպանական թիմի հետ: