Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաֆուտբոլային ազգը ֆարերցինե՞ րն են

Սպորտ
6432fcd969941c94cbfe1261b1906496

Ֆուտբոլային վիճակագիրների հաշվարկով Ֆարերյան կղզիների 2011 թվականի ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերին ներկա են եղել 5.034 հանդիսական։

Անգլիայում անցած մրցաշրջանում մարզադաշտ են հաճախել 1.435.799 ֆուտբոլասեր։ Թվում է թե, անգլիացիները ավելի շատ են ֆուտբոլ սիրում, քան ֆարերցիները։ Սակայն sportingintelligence կայքի տվյալներով դա այդպես չէ։

Վերջինս հաշվարկների օգնությամբ պարզել է, որ Ֆարերյան կղզիներում ֆուտբոլային խաղերին ներկա է լինում բնակչության 10,22 տոկոսը, իսկ ահա Անգլիայում՝ ընդամենը 2,79 տոկոսը։

Ուշագրավն այն է, որ այդ ցուցանիշով Ֆարերյան կղզիներին հաջորդում են Իսլանդիան (4,22 տոկոս) ու Կիպրոսը (4,03)։ Չինաստանում ֆուտբոլային խաղերին հաճախում են բնակչության 0,03 տոկոսը։

Հայաստանը բացակայում է sportingintelligence-ի ցուցակում, քանի որ ֆուտբոլային վիճակագիրները տվյալներ չունեն մեր երկրից։

Ահա առաջատար ֆուտբոլային երկրների տվյալները.
Անգլիա՝ 2,79 տոկոս
Հոլանդիա՝ 2,56
Պորտուգալիա՝ 1,84
Գերմանիա՝ 1,63
Իսպանիա՝ 1,55
Իտալիա` 1,04
Արգենտինա՝ 0,99
Ֆրանսիա՝ 0,88