Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մելիք Ջանոյանը կմեկնի Ադլեր

Սպորտ
501a8eb72aa1ca7c23fab552abe51c36

Գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը 2012 թ Լոնդոնի օլիմպիական խաղերին լավագույնս պատրաստվելու համար կմեկնի Ադլեր: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Գյումրեցի աթլետը ներկայումս պարապում է Գյումրիի քաղաքային մարզադաշտում, իր հոր, անցյալի նշանավոր նիզականետորդ Սիրեկան Ջանոյանի ղեկավարությամբ, որը նրա անձնական մարզիչն է:

Նրանք առաջիկայում կմեկնեն Ադլեր, որտեղ համատեղ մարզումներ կանցկացնեն Ռուսաստանի հավաքականի հետ: Մայիսին Մելիք Ջանոյանը կմասնակցի Հայասատանի, իսկ հունիսին՝ Եվրոպայի առաջնությանը: