Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Սոֆիայի կենտրոնում

Սպորտ
1351c6a3b519fbd3f0843b78e6cd5bc0

«Սկայ Սպորտ 365» ավստրիական բուքմեյքերական ընկերության Բուլղարիայի մասնաճյուղի գլխավոր մենեջեր Յորդան Դինովը այսօր առավոտյան սպանվել է Սոֆիայի կենտրոնական փողոցներից մեկում:

Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, դա պատվիրած սպանություն է, քանի որ մարդասպանի արձակած բոլոր երեք կրակոցներն էլ նպատակային են եղել:

Պարզվում է, որ «Սկայ Սպորտ 365»-ը, որը համագործակցում է ՈՒԵՖԱ-ի հետ եւ տեղեկություններ է տրամադրում խաղադրույքների մասին, վերջերս կասկածի տակ էր առել Բուլղարիայի առաջնության երեք խաղերի արդյունքները:

Նշենք, որ 40-ամյա Յորդան Դինովին են պատկանել Բուլղարիայում գործող Planet Win 365 բուքմեյքերական կետերը: 2004 թվականին տեղի ոստիկանությունը գործ է հարուցել նրա դեմ՝ մեղադրելով արտասահմանյան երկրներում գաղտնի խաղադրույքներ կատարելու մեջ, սակայն 2009-ին այն փակվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: