Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեց ձյուդոյիստ, երեք՝ ծանրորդ

Սպորտ
2860f4b9d08c878cd872afaf9abc1595

Ձյուդոյի Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 6 մարզիկ-մարզուհի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Չելյաբինսկում, որտեղ կանցկացվի եվրոպական մրցաշարը, տատամի կմտնեն գյումրեցիներ Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ), Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ), հրազդանցի Արմեն Նազարյանը (66 կգ), երեւանցի Հակոբ Առաքելյանը (100 կգ): Կանանց առաջնությանը կմասնակցեն Գայանե Հարությունյանն (48 կգ) ու Ժաննա Ստանկեւիչը (57 կգ):

Առաջնությանը լավագույնս պատրաստվելու համար Հայաստանի ձյուդոյի հավաքականը ապրիլի 10-24-ը Ռուսաստանի Արմավիր քաղաքում համատեղ ուսհավաք կանցկացնի այդ երկրի ձյուդոյիստների հետ:

Իսկ ահա ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունում, որը կայանալու է Անթալիայում (Թուրքիա), Հայաստանը կունենա ընդամենը երեք մարզիկ: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայից:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը այդ մրցումներին հայտավորել է 69 կգ քաշայիններ Վանիկ Ավետիսյանին ու Սամվել Գրիգորյանին եւ գերծանր քաշային Հայկ Հակոբյանին:

Երկաթախաղի մեր վարպետները մրցումներին պատրաստվելու համար ուսհավաք են անցկացրել Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան մարզաբազայում: