«Միլանի» վետերանը չի մեղադրում
Իտալական «Միլանի» հոլանդացի կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը կարծում է, որ մրցավարի կողմից թիմի դարպասին նշանակված երկրորդ 11 մ հարվածը վճռորոշ դեր խաղաց չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում:
«Ես չեմ նկատել այն պահը, երբ Նեստան քաշել է Բուսկետսի մարզաշապիկից: Սակայն մրցավարը չպետք է 11 մ հարված նշանակեր, քանի որ գնդակը դեռ խաղի մեջ չէր: Նման դեպքում մրցավարը պարտավոր էր ընդհատել խաղը եւ պատժել կանոնը խախտող ֆուտբոլիստին: Դա հանդիպման վճռորոշ պահն էր, բայց մենք պարտվեցինք ոչ թե մրցավարի սխալի պատճառով: «Բարսելոնան» այդ խաղում մի փոքր ուժեղ էր մեզանից» - եզրակացրել է «Միլանի» 36-ամյա վետերանը:
Նշենք, որ չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Միլանը» Բարսելոնայում 1:3 հաշվով պարտվել է տեղի համանուն թիմին եւ դուրս մնացել պայքարից, ընդ որում դաշտի տերերը երկու գոլերը խփել են 11 մ հարվածով: