Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիլչեւսկին մեղադրեց Աբրահամին

Սպորտ
1db539583f2935d11448ef8a36b49f54

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Պյոտր Վիլչեւսկին Արթուր Աբրահամին մեղադրել է «կեղտոտ» հնարքներ օգտագործելու մեջ:

«Ցավոք, մրցավարը ոչինչ չձեռնարկեց, երբ Աբրահամը հարվածում էր իմ ծոծրակին: Անդրե Ուորդի հետ մենամարտում, որը անցկացվել է ԱՄՆ-ում, մրցավարը Գերմանիայից ժամանակ հյուրին անմիջապես հասկացնել կտար, որ նման հարվածների համար կզգուշացվի: Աբրահամը այդ մրցամարտում որեւէ կանոն չխախտեց, եւ արդյունքում մենք բոլորովին այլ բռնցքամարտիկ տեսանք: Իսկ ահա տանը նա իրեն ամեն ինչ էլ թույլ է տալիս, իսկ մրցավարները չնկատելու են տալիս» - ասել է լեհ մարզիկը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը Արթուր Աբրահամը Կիլում միավորներով հաղթեց Պյոտր Վիլչեւսկուն եւ պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: