Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Մինասյանը արժանացել է չեմպիոնական գոտու

Սպորտ
e3d66c4bb5b8e7d6fba5d88080e49539

Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացած պրոֆեսիոնալ խառը մենամարտերի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Լեւոն Մինասյանը այկիկենդո կարատեի մրցումների եզրափակիչ մրցամարտի 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով իսպանացի Դանի Գոմեսին, դարձել է միջազգային «Super Fight Neo Professional» տիտղոսակիր եւ արժանացել չեմպիոնական գոտու: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան: Չեմպիոնը Հայաստան կժամանի ապրիլի 4-ի՝ լույս 5-ի գիշերը:


Իսպանիան ներկայացնող հայազգի կարատեիստներ Կարեն Հարությունյանն ու Էդուարդ Հարությունյանը նույնպես հաղթող են ճանաչվել մրցաշարում, իսկ ահա Հայկո Մանուչարյանը վճռորոշ մարտում պարտվել է իր մրցակցին եւ զբաղեցրել 2-րդ տեղը: