Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարում:
Այսօր Երեւանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում մեր ֆուտբոլիստուհիները 2:4 հաշվով զիջեցին Ավստրիայի ազգային թիմին: Սակայն մեր ֆուտբոլիստուհիները ընդհատեցին տխուր ավանդույթներից մեկը եւ վերջապես կարողացան գրավել մրցակցի դարպասը (մինչ այդ մերոնք ընդհանրապես դիպուկ հարված չէին կատարել մրցակիցների դարպասին):
Մեր թիմից առաջին ծիծեռնակ դարձավ Գոհար Արմենյանը, որը 7-րդ րոպեին բացեց հաշիվը: Երեք րոպե անց Անի Ղուկասյանը կրկնապատկեց այն, սակայն ավստրուհի Նինա Բերգերը այդ օրը շատ ագրեսիվ էր տրամադրվել եւ 50 րոպեի ընթացքում հեթ տրիկի հեղինակ դարձավ, ընդ որում 41-րդ րոպեին նա չիրացրեց 11 մ հարվածը: Հյուրերից մեկ գոլ խփեց նաեւ Կորնելա Հաասը:
Հայաստանի հավաքականը իր վերջին քննությունը կհանձնի սեպտեմբերի 19-ին, Չեխիայի հետ խաղում;