Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցները dasaran.am-ում են

Հասարակություն
85813ef6013e21420bfcad368db0b546

Երեւանի դպրոցներն արդեն «Dasaran.am» կրթական ծրագրում են եւ սկսվել է ՀՀ տասը մարզերի դպրոցների ներգրավումը։

Մարտի 12-ից մեկնարկել է ՀՀ մարզերի դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը, որն ուղղված է օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի ծանոթացմանը:

Ինտերակտիվ վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առաջ, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն տպագիր ուղեցույց և ուսուցանող տեսանյութ, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Վերապատրաստվել են Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզկենտրոնների դպրոցների օպերատորներ և ուսուցիչներ: Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերում վերապատրաստումներն ամենայն հավանականությամբ կկազմակերպվեն տեղում՝ «Dasaran.am» կրթական ծրագրի մասնագետների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով: