A
A
Հրանտ Մելքումյանը շարունակեց հաղթարշավը
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պլովդիվում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում:
Երրորդ տուրում մեր շախմատիստը առավելության հասավ շվեդ Նիլս Գրանդելիուսի նկատմամբ: Այսօր նա ուժերը կչափի ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ:
Մեր մյուս շախմատիստներից այս տուրում հաջող հանդես եկան նաեւ Սերգեյ Մովսեսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, որոնք նույնպես մեկական միավոր վաստակեցին:
Իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը, որը մինչ այդ երկու անընդմեջ հաղթանակ էր տարել, առաջին կես միավորը կորցրեց մրցաշարում` խաղաղ դաշն կնքելով Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստ Էթիեն Բաքրոյի հետ: