Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլին երկու վտանգ է սպառնում

Սպորտ
68f27f9505400750cc46ebaa8673ad03

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը Թուրքիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ֆուտբոլին երկու վտանգ է սպառնում:

«Մենք պետք է զգույշ եւ զգոն լինենք: Այս երկրում նույնպես գործ են ունեցել պայմանավորված խաղերի եւ անլեգալ խաղադրույքների հետ: Մենք պետք է համատեղ պայքարենք այդ երեւույթների դեմ»,-ասել է նա։

Համաժողովին հրավիրված Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը շարունակելով թեման, ասել է, որ իրենք ամեն ինչ անում են եւ անելու են պայմանավորված խաղերը վերացնելու համար:

Ուշագրավն այն է, որ անցած տարվա ամռանը կասկածանք են հարուցել հենց Թուրքիայի առաջնության 19 խաղերը: Տեղի ոստիկանությունը հարցաքննել է 80 մարդու, այդ թվում ֆուտբոլիստների, մարզիչների եւ ակումբների ղեկավարների: Նրանցից 30-ը ներկայումս ձերբակալված են եւ սպասում են դատավարությանը: Նրանց թվում է նաեւ «Ֆեներբախչե» ակումբի նախագահ Ազիզ Իլդիրիմը: